Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Տիգրան Ավինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
«Ինչ արդյունք կունենան դրանք` դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է` ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Սաշիկ Սարգսյանին և իր որդիներին կանչել են Գլխավոր դատախազություն. «Հրապարակ»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, վերջինիս տղաներին՝ Նարեկին եւ Հայկին կանչել են Գլխավոր դատախազու...
Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան
Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքի...
Ներքին հրահա՞նգ. ինչու դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Այս մասին գրում է...
Անհայտ անձինք սպառնացել են սպանել Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերներին
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները, ովքեր աշխատում են Paname 2024 ընկերությունում, դիմել են դ...