Ներքին հրահա՞նգ. ինչու դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով դադարեցվեցին ուսումնական հանձնաժողովի անդամ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները, ու հանձնաժողովը, դատավորի հեռանալուց հետո, չի կարողանում աշխատել բնականոն հունով։ Արդյունքում` չնայած թեժ ամառ է ու դատավորներից շատերը հանգստի են, բայց ներքին կարգով ասել են. «Պետք է ամեն ինչ անեք, գաք, որ քվորումը ապահովվի»։
Սակայն միայն այս հանձնաժողովում չէ, որ խնդիր կա։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երկու անդամների դատավորներ` Ելիզավետա Դանիելյանի եւ Լիլիթ Կատվալյանի գործունեության ժամկետներն են ավարտվում, ու չի բացառվում, որ այս ընտրությունն էլ կազմակերպեն սպասվելիք ժողովի ընթացքում, այլապես համակարգում քաոս կսկսվի։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Համլետ Ասատրյանի հրամանով՝ 2024 թ․ օգոստոսի 16-ին՝ ժամը 14։00-ին, դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է»,- գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Սաշիկ Սարգսյանին և իր որդիներին կանչել են Գլխավոր դատախազություն. «Հրապարակ»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, վերջինիս տղաներին՝ Նարեկին եւ Հայկին կանչել են Գլխավոր դատախազու...
Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Տիգրան Ավինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի...
Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան
Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքի...
Անհայտ անձինք սպառնացել են սպանել Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերներին
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները, ովքեր աշխատում են Paname 2024 ընկերությունում, դիմել են դ...