Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ արցախցի փաստաբան
Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել և նշել, որ Երիցյանի եղբայրը՝ Արամ Երիցյանը բնավ ծեծի չի ենթարկվել, իսկ թե ինչպես է ստացել մարմնական վնասվածքներ, դրան ՆԳՆ-ն հարկ չի համարել անդրադառնալ: Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում իր եղբորը: Փաստացի, Ներքին գործերի նախարարությունն այս առիթով հերքում է անհերքելին:
Փաստաբան Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է. «Եթե Ներքին գործերի նախարարությունը թաքցնելու բան չունի, թող տուժող ճանաչված պարեկային ծառայողի վրա ամրակցված տեսաձայնագրությունը հրապարակի: Եղբայրս ստացել է մարմնական վնասվածքներ, ոստիկանությունը տրամադրել է ոչ լիարժեք տեսաձայնագրություն: Թե ինչպես է եղբայրս ենթարկվել բռնության, այդ մասով չեն տրամադրում տեսանյութը, չնայած տուժող պարեկ Արման Սիրոյանի տեսաձայնագրող սարքը ողջ ընթացքում եղել է միացված: Քննիչը պարզաբանում է, որ սարքի տվյալները բացակայում են: Եթե եղբայրս իրոք ծեծի չի ենթարկվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը: Բառի բուն իմաստով այն ջնջել են», - ասել է Ռոման Երիցյանը:
Փաստաբան Ռոման Երիցյանը դատարանում ներկայացնում է իշխանության թիրախում հայտնված Արցախի քաղաքապետերի շահերը, որոնք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների օրերին կալանավորվել էին: Ռոման Երիցյանը նշում է, որ իր եղբոր՝ Արամ Երիցյանի հանդեպ այդ դաժան վերաբերմունքի պատճառն իր գործունեությունն է:
Նմանատիպ հոդվածներ
Սաշիկ Սարգսյանին և իր որդիներին կանչել են Գլխավոր դատախազություն. «Հրապարակ»
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, վերջինիս տղաներին՝ Նարեկին եւ Հայկին կանչել են Գլխավոր դատախազու...
Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Տիգրան Ավինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երեւանի...
Ներքին հրահա՞նգ. ինչու դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Այս մասին գրում է...
Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. «Ժողովուրդ»
Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4...