Վթարի հետևանքով մահացած 20-ամյա վարորդը ՊՆ ծառայող էր․ նոր մանրամասներ

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին, ժամը 00:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Այժմ shamshyan.com-ը մանրամասներ է հայտնում վթարից։


Վարորդի մարմինն ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև փրկարարները դին մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իարականացրել հերթապահություն:


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում:


Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



Պատահարներ