Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին շփվել է «Ֆազի» հետ. մանրամասներ սպանության պատճառների մասին
Նոր հանգամանքներ է պարզվել քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով։ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ՀԿԳ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը պատմել է, որ Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի ու «Ֆազի» կոնֆլիկտը սկսվել է 2018թ–ից աղջկա պատճառով։
«Ռուստամ Ստեփանյանի նախկին ընկերուհին սկսել է ընկերություն անել Սերգեյ Գրիգորյանի հետ։ Այդ ընթացքում Ռուստամ Ստեփանյանի մտերիմներից մեկի ինստագրամյան էջից հայհոյախառն գրառումներ են կատարվել տվյալ աղջկա էջին, որոնք վերաբերվել են նաև Սերգեյ Գրիգորյանին»,– պատմել է նա։
Քննությունը պարզել է, որ 2018 թ–ից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ`անձի առևանգում, անձի նկատմամբ բռնության գործադրում, փոխադարձ հրաձգություններ։ Պարզվել է նաև, որ վերոհիշյալ երկու անձիք մի շարք դեպքերի անձամբ են մասնակցել։
Հիշեցնենք`43–ամյա Սերգեյ Գրիգորյանը` «Ֆազը», սպանվել է հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցում։ Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչները` Ռ․ Ստեփանյանը և Ա․ Կյուրեղյանը կալանավորվել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Փլատակներից դուրս են բերել 12-ամյա երեխայի դին․ մանրամասներ՝ Շիրակի մարզում պայթյունից
Օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվե...
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Երևան-Սև...
Նոր մանրամասներ՝ Կոտայքում «ՅԱԿ-52» ինքնաթիռի մահվան ելքով վթարի մասին
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղ...
Վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 6 վիրավnրներից 37-ամյա տղամարդը մաhացել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանա...