Նոր մանրամասներ ողբերգական վրաերթից` «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետռ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։