ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացում․ ինչ կարգելվի միգրանտներին
Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է Դումայի բոլոր խմբակցությունների մի խումբ պատգամավորների օրենքը, որով առաջարկվում է օտարերկրացիների արտաքսման նոր միգրացիոն ռեժիմ սահմանել: Ընդունվել է նաև օրենք, որը ոստիկանությանը լիազորություն է տալիս որոշումներ կայացնել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանի սահմաններից վարչական արտաքսման վերաբերյալ: Նախատեսվում է նաև արտաքսվածների ռեգիստրի ստեղծում։
«Անհրաժեշտ է խիստ վերահսկողություն միգրացիայի ոլորտում. նրանք, ովքեր չեն պահպանում ռուսական օրենքները, ովքեր կորցրել են Ռուսաստանում օրինական գտնվելու իրավունքը, չպետք է գտնվեն մեր երկրում: Նրանք, ովքեր չեն պահպանում ռուսական օրենքները, չպետք է գտնվեն մեր երկրում», - ասել է նա:
«Արտաքսման նոր ռեժիմը կգործի այն միգրանտների նկատմամբ, որոնց փաստաթղթերն ավարտվել են կամ չեղյալ են հայտարարվել կամ ովքեր իրավախախտում են կատարել»,- ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նոր կանոնների շնորհիվ Ոստիկանության որոշմամբ արտաքսումը կկազմի 48 ժամից ոչ ավելի, եթե դատարանն այլ որոշում չկայացնի: Կրճատվում է Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Փոփոխությունների համաձայն՝ միգրանտներին թույլատրվում է երկրում գտնվել մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։
Օտարերկրյա քաղաքացիները, որոնց նկատմամբ կիրառվելու է արտաքսման ռեժիմ, կհայտնվեն հատուկ գրանցամատյանում։ Նրանց կարգելվի․
-փոխել բնակության վայրը կամ մնալ Ռուսաստանում՝ առանց ՆԳՆ թույլտվության,
-ճանապարհորդել բնակության վայրից դուրս,
-վարել տրանսպորտային միջոցներ, ստանալ վարորդական իրավունք,
-ձեռք բերել կամ օտարել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և ինքնագնաց մեքենաներ, պետական մարմիններում գրանցել տվյալ գույքը,
-ամուսնանալ,
-բացել բանկային հաշիվներ, գումար փոխանցել, տնօրինել հաշիվներում առկա միջոցները:
Այժմ Պետդուման քննարկում է միգրացիոն օրենսդրության կատարելագործման վերաբերյալ 25 նախագիծ: Քննարկվող նախաձեռնությունները նախատեսում են նաև քրեական պատասխանատվության խստացում անօրինական միգրացիայի կազմակերպիչների համար: