Օրբանը դեմ է Ուկրաինայի ֆինանսավորմանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը չի տեսնում որևէ բարոյական, քաղաքական կամ տնտեսական պատճառ՝ մասնակցելու Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրող ծրագրերին։
«Մեզ համար չկան ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական պատճառներ՝ ֆինանսավորելու Ուկրաինան»,- գրել է Օրբանը իր հրապարակման մեջ X սոցիալական հարթակում։
Նրա խոսքով՝ տարբեր աղբյուրների տվյալներով, առաջիկա չորս տարիներին Ուկրաինային անհրաժեշտ կլինի շուրջ 400 միլիարդ դոլար՝ զինված ուժերի գործունեությունն ապահովելու համար։
«Եվ կրկին սպասվում է, որ այդ գումարը պիտի վճարի Եվրոպան։ Այլևս ոչ ոք չի ցանկանում վերցնել այդ բեռը իր վրա։ Ահա թե ինչու Բրյուսելը այդքան անհանգստացած է։ Ահա թե ինչու նրանք ցանկանում են բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները»,- նշել է Օրբանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ. հանդիպումը դռնփակ է
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին հանդիպում է զինվորականների հետ։ Դռնփակ հանդիպմանը նե...
Հայտնի է, թե ովքեր են պաստառ փակցրել Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տեղեկացնում է. «Մեր յուրօրինակ ողջույնը վարչապետի աթոռը զավթած տականքին։ ողջ...
Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռներ է արձակել
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ից հերթական հրթիռի արձակման մասին։ Ենթադրաբար, դրանք իրականացվել են բազմակի արձակման...