Հայաստանյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան. Գրիգորյան
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում նշել է, որ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանը և Ադրբեջանը համատեղ քայլեր են ձեռնարկում երկխոսությունը խորացնելու և մինչ օրս արձանագրված առաջընթացը ամրապնդելու համար։
Գրիգորյանը օրինակ է բերել հոկտեմբերի 21–22-ին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակության այցը Հայաստան՝ երկկողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով։ Նրա խոսքով՝ առաջիկայում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ կայցելեն Ադրբեջան։ Նախքան այդ՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը մասնակցել էր Բաքվում կայացած միջազգային անվտանգության ֆորումին։ Գրիգորյանը նշել է, որ նման այցերն ու շփումները կնպաստեն երկու երկրների հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը և խաղաղության գործընթացի զարգացմանը։
Հիշեցնենք՝ անցյալ ամիս Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր խթանել խաղաղության օրակարգը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի դրույթների հիման վրա։
Կլոր սեղանին ադրբեջանական կողմից մասնակցել են Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսղանդերլին և Կամալա Մամեդովան, իսկ հայկական կողմից՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արդարադատության նախարարը՝ ՔԿՀ-ների անհնազանդությունների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ն...
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: ...
Ստուգեք՝ արդյոք դահլիճում զինված մարդիկ չկան. լարված մթնոլորտ ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու հերթական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պն...
Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 10-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկիցԹույլ չտա...