Այս հիմար պատերազմը Բայդենին է, ոչ թե իմը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը Ջո Բայդենի պատերազմն է, ոչ թե իրենը։
«Ես ժառանգել եմ այս հիմար պատերազմը։ Այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար։ Այն չէր լինի, եթե ես նախագահ լինեի»,– նշել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ընտրությունները կեղծվել են, իսկ ձայները գողացվել, սակայն այժմ ինքը վերադարձել է՝ խնդիրը շտկելու համար։
Թրամփը հավելել է, որ իր նախագահության ընթացքում դադարեցրել է մի շարք պատերազմներ․ «Ես բերել եմ պատերազմների կարճ ցանկ, որոնք կանգնեցրել եմ՝ Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգո և Ռուանդա, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան։ Եվ եթե մտածենք՝ նաև Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը․ դա բարդ իրավիճակ է, բայց կլուծվի։ Ես կանգնեցրի ինը պատերազմից ութը»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն մերժում է․ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով
Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայն...
ՀՅԴ-ն դատական հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի
Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասց...
Ռուսաստանին կարելի է խաղաղության պարտադրել․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։Ո...
Նախարարի սկանդալային գրառումը քննարկվելու է «Իմ քայլում» . Հրապարակ
ՙՀրապարակՙ օրաթերթը գրում է ՙԻշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին...