«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը՝ հնարավոր պահանջների հիմք Հայաստանի նկատմամբ. վերլուծաբան
Շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը գրել է, որ «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը ֆինանսավորվում և համակարգվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։
Նրա հրապարակած փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Բաքուն կազմակերպել և ֆինանսավորել է միջազգային արշավ՝ այն ներկայացնելով որպես հումանիտար ծրագիր։ Լրագրողի խոսքով՝ իրականում նախաձեռնությունը պարունակում է տարածքային նկրտումներ և ուղղված է Հայաստանի նկատմամբ հնարավոր պահանջների ներկայացմանը։
Կանբեկը նշել է, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի տարածքին։ Նախաձեռնությունը ներկայացվում է որպես հումանիտար նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ապահովել «անվտանգ և արժանապատիվ վերադարձ» այն ադրբեջանցիների համար, որոնք վերաբնակեցվել են Հայաստանից 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին։
Լրագրողի տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի 5–6-ին Բաքվում անցկացված «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովում․ գլոբալ համատեքստ և արդար լուծում» թեմայով համաժողովի համար ծախսվել է ավելի քան 109 հազար մանաթ (մոտ 65 հազար ԱՄՆ դոլար)՝ ընդգրկելով մասնակիցների բնակության, աուդիովիզուալ ձևավորման և թվային հարթակի ծախսերը։
Նմանատիպ հոդվածներ
Սպանության բոլոր մասնակիցներին գտնելու եմ. Թրամփը՝ դաժանաբար սպանված ԱՄՆ քաղաքական գործչի մասին
Մեկնաբանելով պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գտն...
«Մեզ առայժմ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։ Ինչո՞ւ «առայժմ», որովհետև հայտնի չէ՝ որքան կտևի». վարչապետ
«Կորոնավիրուսը հարվածել է մեր տնտեսությանը, և հիմա մենք աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա։ Մինչ համավարակը...
Ուկրաինական ճգնաժամից Եվրոպան տուժում է ավելի շատ, քան ԱՄՆ-ը․ Միշել
Ուկրաինական ճգնաժամը տարբեր ազդեցություն է ունենում Եվրամիության և ԱՄՆ-ի վրա: Այս մասին Corriere della Sera թերթի հետ հա...
Դատարանի վճիռը՝ Մայր Աթոռի օգտին․ ինչ է որոշվել
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով: Այսդ...