ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Սևանի մասին արած հայտարարություններին։
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը։ Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։ Ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,– գրել է Ռուբինյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզները ցույց են տալիս՝ Հայաստանի տարածքի տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունի։ «Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»,– ասել էր Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Հեշտ չէ բայց ես չեմ կարծում, որ անհնար է. Փաշինյան
Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք...
Մեդվեդևն արձագանքել է Թրամփի հայտարարությանը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ռուսաստանի ափեր ուղարկված ատոմային սուզանավերի մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մամիջանյանը դրվագ հիշեցրեց մարտի1-ի իրադարձությունների ժամանակ Փաշինյանի հրահանգից
Ես լավ չեմ պատկերացնում այն ֆորմատը, երբ մեղսակիցները քննում են հանցագործությունը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանում է զոհված զինծառայողների ծնողների հարցերին
Նշել էինք, որ զոհված զինծառայողների ծնողները լրագրողների միջոցով հարցեր էին փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հարցը հն...