Աբովյանի նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն գործով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ համայնքի վարչական տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման 65 հողատարածք, այդ թվում՝ հրապարակներ, ճանապարհներ, զբոսայգիներ ու պուրակներ, ապօրինի օտարելով տարբեր անձանց։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հողատարածքների օտարման ընթացքում Գուլոյանը մի շարք դեպքերում խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ ստորագրելով կեղծ արձանագրություններ։
Բացի այդ, նախնական համաձայնությամբ փոխկապակցված անձանց հետ Գուլոյանը օրինականացրել է հանցավոր եղանակով ձեռք բերված հողատարածքները՝ ձևական գործարքների միջոցով դրանք գրանցելով իր կամ հարազատների անունով։
Աբովյանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ այդ թվում 308-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 190-րդ (գույքի օրինականացում), 314-րդ (պաշտոնեական կեղծիք) և 196-րդ (գույքի յուրացում) հոդվածներով։
Կարապետ Գուլոյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները և ամբողջությամբ փոխհատուցել համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը։ Նրա նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ 40 մլն դրամ գրավ և Հայաստանի Հանրապետությունից դուրս չգալու արգելք։
Գուլոյանի և ևս երեք անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Տասնյակ քարոզարշավների ընթացքում մայրերից շնորհակալություններ եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ․ Փաշինյան
Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, որ իմաստ ուներ պայքարել, այն պահին, որ մենք...
Պուտինը խոսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների շուրջ բանակցությունների մասին
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի բանակը գրավեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը, մի շարք երկրներ հայտարարեցին միջնոր...
Թուրքիան և ԱՄՆ-ն աշխատում են պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ․ Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնը համատեղ աշխատանք են տանում Թուրքիայ...
Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել. Hetq
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։&nb...