Երևանում հայտնաբերել են 2 ամսական երեխայի մահացած մարմին
Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է գրանցվել Երևանում․ շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 2 ամսական երեխայի մահացած մարմին։
Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության ծառայությունը ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին՝ տեղեկացնելով, որ կանչով մեկնելով Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկը՝ հայտնաբերել են երեխայի մարմին՝ «սրտի կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 2 ամսական Ռոբերտ Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղեկատվությունը ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն շարունակում է զինել Ուկրաինային․ ռազմական օգնությամբ բեռնված 5-րդ ինքնաթիռ վայրէջք է կատարել
Ուկրաինա է ժամանել ամերիկյան ռազմական օգնությամբ բեռնված 5-րդ ինքնաթիռը։ Ուկրաինան ստացել է ևս 84 տոննա պաշտպանական զենք...
Իրանի արտգործնախարարը առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ Պաղեստինի բնակիչների մասնակցությամբ
Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հա...
Հայաստանի ամենամեծ շրջափակումն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը․ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 1,5 տարիներին պետական թալանի, հանրային միջոցները մս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն այս ամենն անում է, քանի որ ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել...