Վանաձորում տանիքի փլուզման հետևանքով մեկ անձ է մահացել. մանրամասներ ողբերգական դեպքից
Փրկարար ծառայությունը հրապարակել է մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած փլուզման դեպքից, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տան շինարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մոտ 20 քմ հատվածի մասնակի փլուզում, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15:56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հարձակման հետևանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3-ը՝ երեխա. ՄԻՊ-ը հրապարակել է անունները
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը...
«Սուրմալու»-ի մի հատվածը բաց է. առևտրականներն աշխատում են
Այսօր Փեթակ առևտրի կենտրոնի առևտրականները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով բացել առևտրի կենտրոնը: Բանն այն է, որ շուտով...
Պարետատունը պարզաբանում է տարածել արտագնա աշխատողների համար
Պարետատունը պարզաբանում է տարածել արտագնա աշխատողների համար, որում ասվում է․«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել...
Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում կա՞. փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է
Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյա...