Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։


Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն էր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:


Երկամարտի 241 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:


Հավելենք, որ Թուրքիան ներկայացնող Քան Բուսրան գրավեց երկրորդ տեղը (239 կգ)։


Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը և Տիգրան Կարապետյանը։

Քաղաքականություն