Ռազմական
Թուրքիայի կառավարությունը լիովին արգելել է զենքի և պաշտպանական ապրանքների արտահանումը Հնդկաստան
Թուրքիայի կառավարությունը լիովին արգելել է զենքի և պաշտպանական ապրանքների արտահանումը Հնդկաստան։ Այս մասին հայտնում է Armenian Military Portal թելեգրամյան ալիքը:
Ըստ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 10-ի քննարկման սղագրության՝ Թուրքիայի զենքի գնման գլխավոր գործակալության՝ Պաշտպանական արդյունաբերության բյուրոյի (SSB) փոխնախագահ Մուստաֆա Մուրադ Շեքերը ակամա բացահայտել է Հնդկաստանի նկատմամբ կառավարության գաղտնի քաղաքականությունը։
Զգուշացնելով, որ իր որոշ բացահայտումներ գաղտնի են, Շեքերը օրենսդիրներին ասել է, որ որևէ ապրանքի վաճառք, որը կարող է մեկնաբանվել որպես զենքի և պաշտպանական արդյունաբերության մաս, չի հաստատվել կառավարության կողմից, եթե գնորդը Հնդկաստանն է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ հարվածել են ուկրաինական մի քանի բնակավայրերի
ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
2.0