Ռազմական
Գիշերը Ղրիմը ենթարկվել է հարձակման 33 օդային և 10 ծովային դրոնների կողմից
Գիշերը Ղրիմը ենթարկվել է հարձակման 33 օդային և 10 ծովային դրոնների կողմից, հարձակումը հետ է մղվել։ Այս մասին հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ–ի տարածած հաղորդագրությանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հինգշաբթի գիշերը 33 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Ղրիմի վրա, իսկ ծովում՝ Ղրիմի ափերի մոտ, 10 ծովային դրոն։
Սևաստոպոլի մոտ ծովային դրոնների կամ ԱԹՍ–ների վրա կրակելու մասին հայտնել են նաև Ղրիմի թելեգրամյան ալիքները և Սևաստոպոլի ռուսական իշխանությունների ղեկավարը։
Ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական աղբյուրներում գիշերը Ղրիմի թիրախների վրա անօդաչու թռչող սարքի զանգվածային գրոհի մասին հաղորդումներ չեն եղել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ հարվածել են ուկրաինական մի քանի բնակավայրերի
ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
2.0