Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն չի եղել․ ՀՀ ՊՆ
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ:
Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրի...
Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը
Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը, գրում է Indian Defense Research Wing-ը՝ վկայակոչելով Հնդկաստա...
Կալուգայի մարզում ՄԻ-28 ուղղաթիռ է կործանվել
Կալուգայի մարզում ՄԻ-28 ուղղաթիռ է կործանվել, տեղում աշխատում են օպերատիվ խումբը և փրկարարները, ասել է շրջանի նահանգապետ...
Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու իրատեսական ծրագիր ունի. ԶՈւ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ Ուկրաինան ունի Ղրիմի վերադարձի ծրագիր, և դա իրա...