ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտանիքի աչքի առաջ տղամարդուն ծեծելով սպանած երեք ադրբեջանցիներից երկուսն ազատ են արձակվել. մանրամասներ. ՌԴ
Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում կնոջ և երեխայի աչքի առաջ տղամարդուն ծեծելով սպանած երեք ադրբեջանցիներից երկուսն ազատ են արձակվել: Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ադրբեջանցիները հարձակվել են ընտանիքի վրա ճանապարհի պատճառով։
Գազելում գտնվող միգրանտները ճանապարհը չեն կիսել տեղի Tiguan-ի հետ, որի ներսում սովորական ընտանիք է եղել՝ հայր, մայր և երեխա։ Ղեկին կինն է եղել, որն ինչ-որ պահի տեսել է, թե ինչպես է սպիտակ «Գազելը» կտրում իր ճանապարհը;
Նա զիջել է ճանապարհը, սակայն դա չի լուծել խնդիրը. տղամարդիկ ամրանները ձեռքներին դուրս են ցատկել մեքենայից և հարձակվել ամուսնու վրա, որը դուրս էր եկել նրանց հետ խոսելու։ Նրան սկսել են ծեծել հենց կնոջ ու երեխայի աչքի առաջ։
Մարդասպաններից մեկը ամրանով հարվածել է նրա գլխին. այս հարվածը մահացու է եղել։ Չնայած շտապօգնության ժամանմանը, ընտանիքի հոր կյանքը չի հաջողվել փրկել։