ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված Scania մակնիշի մարդատար ավտոբուսին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ տեղեկությունների՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։




Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երևանյան սրճարաններից մեկում բռնկված հրդեհի կադրերը
Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող «Դի Անջելո» սրճարանում բռնկված հրդեհից կադրեր են հրապարակվել: Ա...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է փոքր, բայց հզոր տորնադոն մեքենաներ շրջում. Ֆրանսիա
Ֆրանսիայում փոքր, բայց հզոր տորնադոն մեքենաներ է շրջել ավտոկայանատեղիում: Ֆրանսիայում՝ Բրումատեի մոտակայքում, տեսախցիկնե...