ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երևանյան սրճարաններից մեկում բռնկված հրդեհի կադրերը
Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող «Դի Անջելո» սրճարանում բռնկված հրդեհից կադրեր են հրապարակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուլիսի 13-ին, ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։
Ավելի ուշ սրճարանը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ նշելով. «Սիրելի ընկերներ, դեռ անհայտ պատճառներով, դրսի հարակից էլեկտրական լարերի խնդրի հետևանքով մենք անցյալ գիշեր հրդեհ ենք ունեցել սրճարանի բացօթյա հատվածում. բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Հրդեհը վնասել է միայն ֆասադային հատվածը և հիմա տարվում են դրսի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևի ժամանակ 2 մարդ է hnuանքաhարվել ու մաhացել փողոցի մեջտեղում. Թուրքիա
Իզմիրում հորդառատ անձրևի ժամանակ երկու մարդ հոսանքահարվել է փողոցի մեջտեղում։ Կադրերում երևում է, թե ինչպես է հոսանքահար...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին...