Լուկաշենկոն ծանր հիվանդ է. «Дождь»-ը մանրամասներ է ներկայացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովին նրա այցի ժամանակ, հայտնում է «Дождь»-ը ՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Տեղեկատվությունը փոխանցում է The Moscow Times-ը: Դա տեղի է ունեցել հուլիսի 3–ին՝ Աստանա ժամանելուց 1,5-2 ժամ անց։ Ալիքը նշում է որ հաջորդ օրը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, նա գունատ տեսք ուներ և անվստահ էր խոսում:
Հաղորդվում է, որ Լուկաշենկոն նախկինում էլ է վատացել, իսկ նրա ոչ այնքան լավ առողջության մասին վաղուց լուրեր են շրջանառվում: 2023 թվականին Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ նա դժվարությամբ էր շարժվում, նրան հավերժական կրակի մոտ էր բերել էլեկտրոմոբիլը։ Շքերթից անմիջապես հետո Լուկաշենկոն վերադարձել է Մինսկ, տոնի կապակցությամբ հանդիսավոր ելույթ է ունեցել ոչ թե ինքը, այլ Բելառուսի պաշտպանության նախարարը: Այս տարվա հունվարին Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել էր հոկեյ խաղալ՝ պատճառաբանելով, որ վնասել է ծունկը, երբ փայտ էր կտրում, հիշեցնում է պարբերականը:
Ինչպես «Дождь»-ին հայտնել Է աղբյուրներից մեկը, Լուկաշենկոն ծանր հիվանդ է, սակայն թե ինչով՝ հայտնի չէ, քանի որ այդ տեղեկատվությունը խիստ գաղտնի է պահվում: Այն մասին, որ Լուկաշենկոյի առողջությունը պետական գաղտնիք է, ասում է նաև Բելառուս քաղաքագետ Վալերի Կարաբալևիչը:
Բելառուսի նոր Սահմանադրությամբ, եթե Լուկաշենկոյին ինչ-որ բան պատահի, իշխանությունը կանցնի խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կաչանովային, որը պետք է նոր նախագահական ընտրություններ անցկացնի: Ըստ «Дождь»-ի՝ Լուկաշենկոյի իրավահաջորդների թեկնածուներն են ավագ որդին՝ Վիկտորն ու կրտսերը՝ Նիկոլայը, որոնք, ըստ լավատեղյակ աղբյուրների, «միմյանց տանել չեն կարողանում»ը: Իշխանությունը ժառանգաբար փոխանցելը հեշտ չի լինի. կրտսեր որդին չի ցանկանում զբաղեցնել նախագահի պաշտոնը, իսկ ավագը հայտնվել է խայտառակության մեջ այն բանից հետո, երբ 2020-ին դեմ է արտահայտվել իր հոր դեմ ցույցերը ուժով ճնշելուն, և այժմ Լուկաշենկոն նրա մեջ ժառանգորդ չի տեսնում, նշում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, քաղաքագետ Արտեմ Շրայբենը կարծում է, որ Բելառուսի նախագահը չի պատրաստվում ինքնուրույն լքել իր պաշտոնը: Նրա տվյալներով՝ Լուկաշենկոն մտադիր է մասնակցել ընտրություններին, որոնք տեղի կունենան հաջորդ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Իրանի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանի նախագահի արտահերթ ըն...
«Եթե Ամենակարող Տերն իջնի երկնքից, և ինձ ասի դա, ես այդպես էլ կանեմ». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ միայն ինքն է ի վիճակի դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չի...
Օրբանը մանդատ չի ստացել ԵԽ-ից ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում. Բորել
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է...
Էրդողանը՝ թուրք ֆուտբոլիստի որակազրկման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ազգային թիմի պաշտպան Մերիխ Դեմիրալի որակազրկումը 2024 թվականի Եվրոպա...