Օրբանը մանդատ չի ստացել ԵԽ-ից ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում. Բորել
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ Խորհրդում նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում համայնքը ներկայացնելու լիազորություն չի ստացել: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օրբանը մանդատ չի ստացել ԵՄ - ի խորհրդից, որպեսզի ներկայացնի շահերը թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», - գրել է Բորելը X-ում: Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է թյուրքական երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը:
Ավելի վաղ Բորելը նման հայտարարություն էր տարածել Օրբանի Մոսկվա այցից առաջ։ Այն ժամանակ եվրոդիպլոմատիայի ղեկավարը նշել էր, որ ԵՄ-ն իր համար բացառում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական շփումները, իսկ Հունգարիայի վարչապետը Մոսկվա էր այցելել բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում:
Այդ ժամանակ գլխավոր եվրոդիպլոմատն ընդգծել է, որ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը Բուդապեշտին ոչ մի հատուկ իրավունք չի տալիս միջազգային ասպարեզում ԵՄ-ի ներկայացվածության հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Իրանի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանի նախագահի արտահերթ ըն...
Լուկաշենկոն ծանր հիվանդ է. «Дождь»-ը մանրամասներ է ներկայացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովին նրա այցի ժամանակ, հայտ...
Էրդողանը՝ թուրք ֆուտբոլիստի որակազրկման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ազգային թիմի պաշտպան Մերիխ Դեմիրալի որակազրկումը 2024 թվականի Եվրոպա...
Կոչ եմ անում պատերազմի կողմնակից քաղաքական գործիչներին ուշադիր լինել հաջորդ շաբաթ. Սիյարտո
Հունգարիան կշարունակի խաղաղ առաքելությունը՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման, և առաջիկա շաբաթ կանցկացնի ևս մի...