Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.,com-ը:
Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի։
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզ...
Ինդոնեզիայում 5 մետրանոց պիթոնը կնոջ է կուլ է տվել
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կնոջը կուլ է տվել պիթոնը։ Ինչպես նշում է The Asean Daily-ն, դա տեղի է ունեցել այն ժամանակ,...
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2...