Ինդոնեզիայում 5 մետրանոց պիթոնը կնոջ է կուլ է տվել
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կնոջը կուլ է տվել պիթոնը։ Ինչպես նշում է The Asean Daily-ն, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 30-ամյա կինը գնում էր իր երեխայի համար դեղ բերելու։
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել Սիտեբա գյուղում։ Երբ կինը երկար ժամանակ հետ չի վերադարձել, ընտանիքը որոնումների է գնացել և տնից 500 մետր հեռավորության վրա գտել նրա հողաթափերը, իսկ արահետից 10 մետր հեռավորության վրա՝ ուռած մարմնով պիթոնին։ Նրանք սպանել են օձին և, կտրելով մաշկը, հայտնաբերել կնոջ մարմինը։
Հրատարակությունը նշում է, որ ամռան սկզբից սա այս տարածքում պիթոնի կողմից մարդուն կուլ տալու երկրորդ դեպքն է. նախկինում հինգ մետրանոց պիթոնի զոհ է դարձել 45-ամյա կին, ուստի տեղական իշխանությունները խիստ մտահոգվել են:
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մար...
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապա...
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է․ կռունկավարը տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմ...