Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները աչքի են ընկնում ոչ միայն հետախուզման մեջ, այդ թվում առանձնապես ծանր հանցագործությունների համար գտնվող անձանց հայտնաբերման գործում, այլ նաև բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում առանձնապես ծանր դեպքեր են կանխել ու նախականխել։ Նրանց կողմից հայտնաբերվել է նաև մեծ քանակի ապօրինի զենք ու զինամթերք։
Հուլիսի 2-ին, նշված բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն։
Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով և մոխրացված հետքերով կաթոցիչ, ինչպես նաև ծալովի դանակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Հ․-ն նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
«Բերիլ» փոթորիկը հասել է իր ուժգնության գագաթնակետին
«Բերիլ» փոթորիկը երկուշաբթի ուշ երեկոյան հասել է ուժգնության ամենաբարձր 5-րդ աստիճանի` Կարիբյան ավազանի հարավարևելյան հա...
Մահացած զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել կզակի հատվածում. մանրամասներ
Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2...
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Եգիպտոսի Ասյուտ նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի:Այս մասին հաղորդել է Al Ahram թերթը։...