Պատահարներ

Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ

Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։…

Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին:


Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար քայլեր, իսկ զինծառայողների մահվան պարագայում՝ իրականացնել դրանց հանգեցրած հանգամանքները պարզելու նպատակով արդյունավետ քննություն։


Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի (ծրագիր, քայլերի հերթականություն և այլն) մշակման և իրացման անհրաժեշտությունը:


Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ցանկացած հարց գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը հետևողական է ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250