ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը` «կարմիր գծեր»-ի մասին
«Կարմիր գծերն» առնվազն բեռնաթափել են քաղաքը և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ «կարմիր գծեր»-ը թանկացրել եք՝ քաղաքը բեռնաթափելու համար, սակայն էլի տեղ չկա կայանելու, երբ նույնիսկ թեթև ժամերի փորձում ես մեքենա կայանել։
«Եթե Դուք վերցնում եք առանձին օր, առանձին ժամ, մի քանի օր, ես չեմ բացառում, որ ձեր ասածը կարող է լինել, բայց որ, ընդհանուր առմամբ, կարմիր գծերը բեռնաթափվել են առնվազն և կայանման տեղ ավելի հաճախ են մեր քաղաքացիները գտնում, դա միանշանակ է»,- ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի։
Ճշտող հարցին՝ ավելի թանկացնե՞ք, նա պատասխանել է․ «Եթե թանկացմամբ մեր նպատակին չենք հասել տարվա վերջ ավագանին կարող է գներն էլ ավելի վերանայել, կոնկրետ հատվածներում գուցե նաև կայանման արգելքներ ընդհանուր բեռնաթափման կոնտեքստում»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագլորներով երթևեկությունը կկանոնակարգվի․ ովքեր կարող են վարել
Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում երևանյան մերսման սրահներում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատե...