ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագլորներով երթևեկությունը կկանոնակարգվի․ ովքեր կարող են վարել
Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։
Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանիվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Ըստ փոխնախարարի՝ հաշվի են առնված միջազգային չափանիշները։
Նա նշել է, որ երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն. «Խոսքը չի գնում ինքնագլորների կանոնները խախտելու համար անպայման պատասխանատվության ենթարկելու մասին, այլ շատ կարևոր է ձևավորել մշակույթ, որ թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այդ միջոցների տարածվածությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։ Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...