ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18 մլն բնակչությամբ Էկվադորը մնացել էր առանց էլեկտրականության
Հարավային Ամերիկա մայրցամաքում գտնվող Էկվադորում էլեկտրահաղորդման գծի խափանումից և արտադրող հզորության անջատումից հետո մոտ 18 մլն բնակչությամբ երկիրը մնացել է առանց էլեկտրականության:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մետրոն կանգ էր առել, քաղաքներում երթեւեկությունը դժվարացել էր, լուսացույցները չեն աշխատել, տներում ջուր չկար, ամենուր կապի ու ինտերնետի հետ կապված լուրջ խնդիրներ կային։
Համացանցում նաև տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել։
Հաղորդվում է, որ առանց լույսի մնացած էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է 95 տոկոսով: Նշվում է, որ երկրի տարածքում էլեկտրականության անջատումը վթարի հետևանք է։
Էկվադորը ամիսներ շարունակ բախվում է էներգետիկ ճգնաժամի՝ ռեկորդային երաշտի պայմաններում ամբողջ երկրում հիդրոէլեկտրակայանների զանգվածային անջատումների, ինչպես նաև հարևան Կոլումբիայից էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագլորներով երթևեկությունը կկանոնակարգվի․ ովքեր կարող են վարել
Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...