Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։
ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամուրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել դրական եզրակացություն (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյան)։ Սահմանված կարգով՝ լիազոր մարմնի կողմից տրվել է հուշարձանի ամրակայման և նորոգման թույլտվությունը։
Շիկահող գյուղի 19-րդ դարի (1886 թ․) կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա: Այն միաթռիչք է, ճակատային պատերը և թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով և գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները՝ սրբատաշ բազալտով։





Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևա...
Որոշ ժամանակով դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հա...
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի...