Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի մեքենա: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը միայն խոշոր վնասների մասին է:
Գյուղապետի խոսքով ձվի խոշորությամբ կարկուտը դադարներով գրեթե երկու ժամ տեղացել է: Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին նշում է.
«Գյուղում մեծ այգիներ չկան, տնամերձ այգիների բերքն է վնասվել: Ցորենի դաշտեր ունեինք, կարկուտից վնասվել են, բայց դեռ չի հաջողվել գնալ, տեսնել, թե ի՞նչ չափի վնասի մասին է խոսքը: Այսօր դեռևս գյուղում ենք շրջում՝ վնասներին ծանոթանում: Համայնքապետարան ենք եկել ՝ տեսնենք ինչ է լինելու»:
Էմիլ Գրիգորյանի խոսքով, գյուղում հակակարկտային կայան չկա. «Դաշտերն այդքան մեծ չեն, այդ պատճառով էլ կայան չկա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել։

Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...
Երևանում խաչմերուկներից մեկում կկազմակերվի վճարովի ավտոկայանտեղի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պո...
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր․ հարկադիր
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի քաղաքացինե՛ր, Տեղեկացնում ենք, որ ՃՈ տուգ...