Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-հայտնեցին քաղավիացիայից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում էին օդանավակայանում և չէին կարողանում վերադառնալ Հայաստան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն էր հրապարակել ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Որոշ ժամանակով դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հա...
Երևանում խաչմերուկներից մեկում կկազմակերվի վճարովի ավտոկայանտեղի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պո...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...