Որոշ ժամանակով դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:
ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևա...
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի...
Երևանում խաչմերուկներից մեկում կկազմակերվի վճարովի ավտոկայանտեղի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պո...