Արցախցիները իրենց ավտոմեքենաների համար կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելու համար նախատեսված է փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ, ինչը սոցիալական, ինչպես նաև տեխնիկական բարդությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար խնդրհարույց է։
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝
1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և
2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։
Վերը նշվածի արդյունքում նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից տեղահանվածների քանակը ՄԱԿ-ի զեկույցում դասվել է ամենամեծ թվով տեղահանումների շարքին
Աշխարհում փախստականների և տեղահանվածների թիվը, ովքեր լքել են իրենց տները մարդու իրավունքների ոտնահարման, պատերազմի և բռն...
6 ամսով կարգելվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման...
Պուտինն առաջարկել Է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ...
Տոննա թափոնները «աղետալի» ռիսկեր են ստեղծում Գազայում. BAPOR
Կիրակի օրվա դրությամբ Գազայի բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակայքում կուտակվել է ավելի քան 330 հազար տոննա թափոն: Ա...