Պուտինն առաջարկել Է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
«Եկել է Եվրասիայում Հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում, հեռանկարում պետք է գործը տանել դեպի Եվրասիական տարածաշրջանում արտաքին տերությունների ռազմական ներկայության աստիճանական դադարեցում», — ասել է նախագահը։
Անվտանգության այս ապագա ճարտարապետությունը «բաց է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների համար»:
Պուտինը հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ, հարցը կքննարկեն բաց պետությունների հետ:
Եթե Եվրոպան ցանկանում է իրեն պահել որպես զարգացման ինքնուրույն կենտրոններից մեկը, ապա նա, անշուշտ, պետք է լավ, բարի հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ։ «Եվ մենք, գլխավորը, պատրաստ ենք դրան», — հավելել Է Պուտինը: Նախագահի խոսքով՝ այդ մասին խոսել են Շառլ դը Գոլը և Հելմուտ Կոլը: «Ակնկալում եմ, որ այդ ժառանգությանը կվերադառնան եվրոպացի քաղաքական գործիչների նոր սերունդներ», — ասել Է նախագահը:
Աշխարհում տեղի են ունենում «խորքային համակարգային փոփոխություններ», և դա «լավատեսություն և հույս» է ներշնչում։ «Բազմաբեւեռության, միջազգային գործերում բազմակողմանիության սկզբունքների հաստատումը, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, լայն ներկայացուցչականությունը, թույլ է տալիս միասին լուծել ամենաբարդ խնդիրները ընդհանուր շահի համար», — ասել Է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախցիները իրենց ավտոմեքենաների համար կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակ...
6 ամսով կարգելվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման...
Ուկրաինայում ձմռան համար էլեկտրաէներգիայի պակաս են կանխատեսել
Ուկրաինայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինեն նոր Patriot զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), քանի դեռ ընթանու...
Արցախից տեղահանվածների քանակը ՄԱԿ-ի զեկույցում դասվել է ամենամեծ թվով տեղահանումների շարքին
Աշխարհում փախստականների և տեղահանվածների թիվը, ովքեր լքել են իրենց տները մարդու իրավունքների ոտնահարման, պատերազմի և բռն...