6 ամսով կարգելվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:
Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ:
Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։
Նշենք, որ նման արգելք արդեն սահմանվել էր, որի գործողությունը կավարտվի 2024-ի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը։
Այս ապրանքների մասով բացակայում կամ աննշան է արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ և Որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։
Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչըպահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցիները իրենց ավտոմեքենաների համար կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակ...
Պուտինն առաջարկել Է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել
Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ...
Տոննա թափոնները «աղետալի» ռիսկեր են ստեղծում Գազայում. BAPOR
Կիրակի օրվա դրությամբ Գազայի բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակայքում կուտակվել է ավելի քան 330 հազար տոննա թափոն: Ա...
Ուկրաինայում ձմռան համար էլեկտրաէներգիայի պակաս են կանխատեսել
Ուկրաինայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինեն նոր Patriot զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), քանի դեռ ընթանու...