Դադարեցվել է Աբովյան քաղաքի գազամատակարարումը
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյան քաղաքի գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
«Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։
Նմանատիպ հոդվածներ
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...
Մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք․ ինչ վիճակում են պայթյունից տուժած 2 քաղաքացիները
Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
ֆուտբոլը կվերադառնա Կապան․ Նիկոլ Փաշինյանը խոստացավ
Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։«Առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գո...