Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է

Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա Գևորգ Չերքեզյանը պայթյունի պահին եղել է գազալցակայանի տարածքում։ Վերջինս հոսպիտալացված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու տուժածներից մեկն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գևորգի ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որ պայթյունից ձայնը լսելուց հետո օգնության է շտապել։


Ընկերոջ խոսքով՝ Գևորգի ընտանիքի հետ ապրել է այդ տանն ու նույն վայրում կենդանիների կերերի վաճառքով զբաղվել։ Նա հավելել է․ «Պայթյունից 2 րոպե հետո արդեն այստեղ էի, բայց նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց։ Երեխաներին տարել են տատիկի մոտ, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել»


Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Քաղաքականություն