Պատուհանից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացնում են․
«Մամուլում հրապարակված՝ «Երկրորդ հարկի պատուհանից 8-ամյա երեխա է ընկել. վիճակը ծանր է» վերտառությամբ հրապարակումների հետ կապված հայտնում ենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում:
Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 8-ամյա երեխան պատուհանից վայր է ընկել․ նրա վիճակը ծանր է։
Նմանատիպ հոդվածներ
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...
Մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք․ ինչ վիճակում են պայթյունից տուժած 2 քաղաքացիները
Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
ֆուտբոլը կվերադառնա Կապան․ Նիկոլ Փաշինյանը խոստացավ
Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։«Առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գո...