Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի․ սպասվում է անձրև, կարկուտ․ եղանակը՝ ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։


Երևան քաղաքում հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։


Մայրաքաղաքում հունիսի 5–ի ցերեկը կլինի 31–33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։