Աղետի գոտում համաճարակի ռիսկ կա տիղմի և սատկած կենդանիների պատճառով. նախարար
Հանձնաժողովներ կան ստեղծված հանրապետական, մարզային եւ համայնքային, որոնք աշխատում են, գնահատում են վնասները տարբեր ուղղություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի եւ Լոռու մարզերում հեղեղումների հետեւանքների վերացման աշխատանքներին:
«Գիտեք, որ բավական բազմաշերտ է վնասը՝ սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից, ինչպիսին միջպետական, տեղական ճանապարհներն են, երկաթգիծն է, այնպես էլ համայնքային, նաեւ անհատական բիզնեսներ, այգիներ, հողեր, տներ եւ այլն: Բայց դեռ վնասների չափը ընդհանրացնել հնարավոր չէ: Հիմա ունենք բարձրահարկ շենքեր, որոնք առաջին հարկերը ջրով եւ տիղմով էին լցվել: Դեռ բավական ժամանակ կպահանջվի՝ հասկանալու համար, թե շենքն ինչ աստիճանի է վնասվել, վնասվել է, թե ոչ, վթարայնության ինչ աստիճան ունի, այլեւս ապրելու ենթակա է, թե ոչ: Ցավոք, վնասի բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով ընդգրկվածությունը տարածական եւ ոլորտային»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ամենից շատ տուժել է Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով եւ Քարկոպ գյուղը: Ամբողջ գյուղը լցվել էր տիղմով, որտղ հիմա ակտիվ աշխատանքներ կան:
Խոսելով աղետի գոտում համաճարակի բռնկման հավանականությունից՝ Սանոսյանն ասաց. «Մտահոգությունն այն է, որ բավական մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են վնասակար նյութեր լինել: Մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ: Դրա համար առողջւապահության լորտի մեր գործընկերները մի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացնում, մյուս կողմից հորդորում են զգույշ լինել: Անասունների համար գերեզմանոցներ են առանձնացվել, որ չտարածվեն հիվանդությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...
Ինչ վիճակում են գազալցակայանում պայթյունից տուժածները
Նախօրեին ուշ երեկոյան Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակո...
Տվյալների մեծ արտահոսք․ 280 հազար հայաստանցու հեռախոսահամար կա. Մարտիրոսյան
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել...
Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. սեփականատիրոջ ամուսին
Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր լր...