Հանրապետության հրապարակն այսօր ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար

Հանրապետության հրապարակում հունիսի 1-ին նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ երեկ ժամը 20:30-ից մինչև այսօր ժամը 24:00-ն փակ կլինի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Երևանի քաղաքապետարանը։


«Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:


Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով.


Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:


Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: