ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Աղետի գոտում դագաղը ճոպանով են տեղափոխել․Mediahub
Տարերային էպիկենտրոն համարվող Ալավերդի քաղաքում արդեն 1 շաբաթ նույն իրավիճակը և իրարանցումն են։ Բնակիչները շարունակում են մաքրել, միաժամանակ ցեխ ու ջրի մեջ փնտրել իրենց ունեցվածքը։ Ցավոք, դրանք արդյունք չեն տալիս։
«Ամբողջ գույքը մնացել է ջրի տակ։ Ամեն ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում, մենք հասցրեցինք միայն մեզ փրկել։ Նույնիսկ անձնագրերն ու փաստաթղթերը չհասցրեցինք մեզ հետ վերցնել։ Քնած էինք։ Մեր երկրորդ ու երրորդ հարկերի տղաները չլինեին, հիմա ջրահեղձ էինք եղել։ Իրենք են կացնով դուռը ջարդել, մեզ տարհանել վերևի հարկեր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է տիկին Կարինեն։
Ալավերդի քաղաքի 53-ամյա տղամարդը պատմում է, որ արդեն մեկ շաբաթ քուն ու դադար չունի։ Հագուստ ու կոշիկ անգամ չունի, եղածը տվել են վերևի հարկի հարևանները։
«Պառկած էինք, մեկ էլ ուժեղ ճռռոց լսեցի, կամուրջն էր քանդվել, դա ինձ համար նախազգուշացում էր։ Վեր կացա, ոտքերս հայտնվեցին ջրի մեջ։ Դեբեդի ջրերը արդեն մեր տուն էին հասել։ Գոռացի, սաղին վեր կացրի քնից ու դուրս եկանք։ Մի քանի րոպե հետո արդեն անհնար էր ներս մտնել։ 50 տարվա տունս մի քանի վայրկյանի ընթացքում քանդվեց»,- արտասվում է նա։
«Աղետի գոտում այս պահին մեկս մյուսին քաջալերում ենք` «սա էլ կանցնի»։ Բայց երբ տեսնում ենք իրականությունը, հասկանում ենք, որ երկար ժամանակ է պետք գալու, մինչև հոգեպես ու ֆիզիկապես վերականգնվենք։ Երեկ, օրինակ, հուղարկավորություն էր. Դագաղը ճոպանով են տեղափոխել, շատերը հանգուցյալի հարազատներին չայցելեցին, անհնար էր»,- ասաց կամավոր երիտասարդներից մեկը։
Աղետի գոտում վնասներն ահռելի մեծ են, նույնիսկ դժվար հաշվելի։ Մոտ 2 մետր բարձրացած ջուրը քշել-տարել է ամեն ինչ, իսկ փոխհատուցման մասին առայժմ որևէ խոստում չկա։




Նմանատիպ հոդվածներ
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...
Չինական տիեզերական մոդուլը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում
Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը հայտարարել է, որ չինական «Չանյե 6» զոնդի վայրէջքային մոդուլը հաջող...
Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ ` Գեղամ Հովհաննիսյանը
Զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու և մտացածին մեղադրանքով վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, ա...
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն է ձերբակալվել, որը Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն էր ծրագրել
Ֆրանսիայում ազգությամբ չեչեն 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել, նա կասկածվում է ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Ձերբակալվածի...