ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բերետավորները դուրս էին քաշել մեքենայից, գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել․ պատգամավոր

Քիչ առաջ հիվանդանոցում գործընկերներիս հետ այցելեցի այսօրվա անհնազանդության ակցիաներին մասնակցած երիտասարդներից մեկին, ում բժիշկները պատրաստվում էին գլխի շրջանում պատռածքի վրա մի քանի կար դնել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։


«Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։


Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։


Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։


Սա են այսօրվա ոստիկանությունն ու ամերիկյան միլիոններով իբր բարեփոխվածները»,- գրել է Մանուկյանը։