Հեղեղումների հետևանքով անհետ կորած անձ է հայտնաբերվել․ նոր մանրամասներ
Հեղեղումների հետևանքով անհետ կորած 1 անձ հայտնաբերվել է։ Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը։
«Գիշերը նաև կարողացանք համապատասխան տեխնիկան հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մեր 5 բնակավայրեր կտրված էին կամուրջների փլուզումների պատճառով։ Այստեղ ունեինք դաշտային 5.5 կմ ճանապարհ, որը հիմա բետոնապատում ենք, որ անցողունակ դառնա` մինչև կվերականգնենք կամուրջները։ Ընդհանուր 17 կամուրջ ունենք փլուզված»,– նշեց նախարարը։
Տավուշում 1000 բնակիչ, իսկ Լոռիում` 2500 բնակիչ այս պահին չունեն էլեկտրաէներգիա, կան նաև բնակավայրեր, որոնք ամբողջական կամ մասնակի գազի մատակարարում չունեն։
Անհետ կորած համարվող անձը, որը գտնվել է, «Աթոռիկ» ռեստորանի պահակն է, սոցցանցի իր էջում հայտնել է լրագրող Հրաչյա Պապինյանը։
Գտնված քաղաքացին ողջ և առողջ է: