Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ. մանրամասներ
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուների և մեղավորների շրջանակն ի հայտ բերելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շոկային վիճակ է, մեզ պատուհաններից են դուրս բերել․ Ալավերդու բնակիչը պատմում է դեպքի մասին
NEWS,am-ը զրուցել է Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակչուհի Գոհար Ապրեսյանի հետ, որը երեխաների հետ մնացել էր 4-րդ հ...
Հայտնի է աղետի վայրում զոհվածների անունները
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների...
Հեղեղումների հետևանքով անհետ կորած անձ է հայտնաբերվել․ նոր մանրամասներ
Հեղեղումների հետևանքով անհետ կորած 1 անձ հայտնաբերվել է։ Այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախա...
Հարյուրավոր տարհանված բնակիչներ, այդ թվում՝ հղի կանայք․ փոխնախարարն՝ աղետի հետևանքների մասին
Այս պահի դրությամբ կա տարհանված 425 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ...