Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործողություններ իրականացնել, որոնց նպատակն է հակազդել ՀԱՄԱՍ-ի անդամների վերադարձին Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաք: Անկլավի տվյալ շրջանում զինվորականների գործողությունների ակտիվացման մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին: «Մենք նկատել ենք ՀԱՄԱՍ-ի փորձերը վերջին շաբաթներին վերականգնել իր ռազմական ներուժը Ջաբալիայում և այդ շրջանում գործողություն ենք իրականացնում այդ սպառնալիքը վերացնելու համար», - ասել է Հագարին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում Ռաֆահում գործողության ընդլայնմանը: Ավելի ուշ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իսրայելի ներկայիս գործողությունները ներխուժում կամ խոշոր ցամաքային գործողություն չեն:
Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ում նշել են, որ շարժումը դեռ դուրս չի եկել Գազայում հրադադարի շուրջ բանակցային գործընթացից, սակայն երկխոսությունը դադարեցվել է Իսրայելի գործողությունների պատճառով:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմը կտևի մինչև 2025 թվականը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ից պարզաբանել են Ուկրաինա զորք ուղարկելու պլանների մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք մտցնելու պլաններ չունի։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Դան Ջոանեն։...
Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստանին համազարկային կրակի համակարգեր մատակարարել
Հյուսիսային Կորեան մշակել է 240 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ «կառավարվող» արկերով, որոնք կարող են Ռ...
Իսրայելական Աշկելոնը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Այս...
ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել HIMARS-ների վաճառքին Ուկրաինային
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային HIMARS-ի երեք կայանքների շտապ վաճառքը։ Մոտ 30 միլիոն դոլար արժողությամբ գործա...