ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել HIMARS-ների վաճառքին Ուկրաինային
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային HIMARS-ի երեք կայանքների շտապ վաճառքը։ Մոտ 30 միլիոն դոլար արժողությամբ գործարքը կֆինանսավորվի Գերմանիայի կառավարության կողմից։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ռազմաճակատում տիրող իրավիճակն անվանել է «արտակարգ և անհետաձգելի, որը պահանջում է անհրաժեշտ սպառազինության անհապաղ մատակարարում Ուկրաինային»: Համակարգերը մատակարարվելու են ամերիկյան բանակի պաշարներից։
Ավելի վաղ ԱՄՆ - ն պաշտոնապես հաստատել էր Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի հատկացումը: Դրա մեջ կմտնեն Patriot եւ Stinger զենիթահրթիռային համալիրներ, Bradley եւ MRAP զրահափոխադրիչներ, Javelin համակարգեր եւ այլ սպառազինություններ։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տունը։
Politico պարբերականը նշել է, որ փաթեթում կլինեն զենք, որն արդեն առկա է ամերիկյան պահեստներում, այդ թվում՝ Patriot ԶՀՀ-ների համար նոր հրթիռներ, Stinger զենիթային հրթիռներ, Bradley մարտական մեքենաներ և այլ սպառազինություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ից պարզաբանել են Ուկրաինա զորք ուղարկելու պլանների մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք մտցնելու պլաններ չունի։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Դան Ջոանեն։...
Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստանին համազարկային կրակի համակարգեր մատակարարել
Հյուսիսային Կորեան մշակել է 240 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ «կառավարվող» արկերով, որոնք կարող են Ռ...
Իսրայելական Աշկելոնը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Այս...
Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործողություններ իրականացնել, որոնց նպատակն է հակազդել ՀԱՄԱՍ-ի անդամների վ...